Կախարդ (ծառ)
Կախարդ լեհ.՝ Wiedźmin | |
---|---|
Կախարդ թեղին 2011 թվականի դրությամբ | |
Գտնվում է | Լեհաստան Լյուբուշի վոյեվոդություն |
Տեսակ | կենսաբանական |
Կախարդ (լեհ.՝ Wiedźmin), հարթ թեղի, որ աճում է Լեհաստանի Կոմորով գյուղում (Լյուբուշի վոյեվոդություն)։ Համարվում է Եվրոպայի ամենամեծ թեղին, պաշտոնապես փաստաթղթավորված է[1]։
Ծառի անվանումը տրվել է Անջեյ Սապկովսկու «Կախարդը» սագայի պատվին. անունը տրվել է համաժողովրդական քվեարկության արդյունքում[1]։ Ծառի երկրորդ անվանումը՝ Միեշկո, տրվել է լեհ իշխան Միեշկո I-ի պատվին և կիրառվում է տեղի անտառաբնակների կողմից[2]։
Չափեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեղին կարճ հասակ ունի, սակայն հաստաբուն է. ծառաբնի բարձրությունը հասնում է 5 մ-ի։ Բնի շրջագծի երկարությունը 1.3 մ բարձրության վրա հասնում է 930 սմ-ի (2011 թվականի տվյալներ)[1]։ Ծառի բարձրությունը 19 մ է, չնայած նախկինում նրա բարձրությունը եղել է 35.5 մ։ Այդպիսի տարբերության պատճառը 2004 թվականի ամպրոպն է եղել, որի ժամանակ կայծակը հարվածել է ծառին ու ոչնչացրել պսակի կեսը[1][3]։ Ծառի տարիքը 2016 թվականին դենդրոմասնագետների կողմից գնահատվել է 463 տարեկան[2]։
Ծառը հիշատակվում է Լեհաստանի ամենահին ծառերի ցանկում (1992), որը կազմել է Կեսար Պացինյակը։ 1984 թվականի տվյալներով ծառի բարձրությունը հասել է 35 մ-ի, ծառաբնի տրամագծի երկարությունը՝ 887 սմ-ի, իսկ տարիքը գնահատվել է 431 տարեկան[1][2]։
Կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախարդը բնության հուշարձան է 1971 թվականից[4]։ Այն գտնվում է Կոմորուվ բնակավայրում՝ Վյազովայա Թեղուտ փողոցում (մինչև 2017 թվականը փողոցը կրել է պետական, ռազմական գործիչ Կարոլ Սվերչևսկու անունը)[5]։ Ծառի մոտ տեղադրված է մետաղական ցանց այն վանդալներից պաշտպանելու համար[2]։ Ծառի մոտով է անցնում «Ապաշխարանքի խաչերի արահետը Օդերի երկու ափերով»[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Zarzyński et al., 2016, s. 404
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Zarzyński, Tomusiak, 2014, s. 148
- ↑ Borkowski, 2014, s. 148
- ↑ «Rejestr form ochrony przyrody województwa lubuskiego». RDOŚ Gorzów Wielkopolski. Արխիվացված է օրիգինալից 2020-04-11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Uchwała Rady gminy Gubin nr XXIX/184/2017 z dnia 30 sierpnia 2017 r. w sprawie zmiany nazwy ulicy na terenie wsi Komorów» (PDF) (լեհերեն). 2017 թ․ օգոստոսի 30.
- ↑ Szlakiem krzyży pokutnych po obu stronach Odry: kamienne zabytki dawnego prawa : informator-przewodnik turystyczny terenu Euroregionu-Sprewa-Nysa-Bóbr, s. 9
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Paweł Zarzyński, Robert Tomusiak, Krzysztof Borkowski Drzewa Polski. — Warsz.: PWN, 2016. — ISBN 978-83-01-18438-4
- Krzysztof Borkowski Polskie drzewa. — Poznań: DALPO, 2014. — ISBN 978-83-61766-08-7
- Paweł Zarzyński, Robert Tomusiak 90 drzew - Okazy niezwykłe. — Warsz.: Centrum Informacyjne Lasów Państwowych, 2014. — ISBN 978-83-63895-16-7
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կախարդ (ծառ) կատեգորիայում։ |